Կայացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովը

2018-06-29

1Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովը, որի օրակարգի հիմնական հարցը արհմիության նոր նախագահի ընտրությունն էր: 

 

Նախքան ընտրությունների անցկացումը նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման և պայմանագրային բաժնի պետ Լիանա Գրիգորյանը ներկայացրել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվությունը: 

 

Այնուհետև սկսվել է թեկնածուների գրանցումը, որի ընթացքում առաջադրվել է մեկ թեկնածու` իրավական ապահովման և պայմանագրային բաժնի պետ, ՀՀ ԳՆ սոցիալական գործընկեր արհմիության աշխատանքների մասով վերապատրաստում անցած, ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների ճյուղային հանրապետական միության երիտասարդական խորհրդի անդամ Լիանա Գրիգորյանը: 

 

Բաց քվերակության արդյունքում միաձայն արհմիության կոմիտեի նախագահ է ընտրվել Լիանա Գրիգորյանը: Արհմիութենական կոմիտեի անդամներ ընտրվել են նախարարության աշխատակիցներ Մարինե Վարդանյանը, Արայիկ Արամյանը, Տիգրան Ալեքսանյանը, Մերինե Աթոյանը, Ալիսա Մելքումյանը և Մարգարիտա Տիգրանյանը:

 

Վերստուգիչ հանձնաժողովի կազմում ընտրվել են նախարարության աշխատակիցներ Շուշան Լազյանը, Միքայել Կարապետյանը և Նարինե Սչանյանը:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար` Լիանա Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հաստատել արհմիության նոր կանոնադրությունը:

 

Իր խոսքում նա նաև ընդգծել է, որ արհմիության գործունեությունը կիրականացվի բացառապես թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել