Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային

2018-06-01

1 (2)ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել հայ-արգենտինական համագործակցության ներկա մակարդակը՝ հույս հայտնելով որ այն կշարունակի զարգանալ և ընդլանվել նոր ուղղություններով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի համար հետաքրքրական և օգտակար կարող է լինել արգենտինական փորձը՝ մասնավորապես անասնաբուծության և գինեգործության բնագավառներում։

 

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին վերահաստատել  արգենտինական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկկողմ փոխգործակցությունը՝ ողջունելով նոր կառավարության կողմից ընտրողաբար իրականացվող փոփոխությունները՝ ընդգծելով միաժամանակ դրականի պահպանումը և հանրային պահանջով  կատարվող բարեփոխումները։

 

Կողմերը երկուստեք կարևորել են փոխգործակցության խորացումը խորհրդատվության և գյուղատնտեսական կրթության զարգացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, շեշտադրել   դոնորական աջակցությամբ իրականացվող ծրագրերին զուգահեռ նաև մասնավոր  ներդրումների առավել ակտիվ խթանման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում  Դեսպանի կողմից շեշտադրվել է արգենտինահայ համայնքի ներուժի արդյունավետ իրացումը և նրանց ներգրավումը երկկողմ ծրագրերում։

 

Դեսպանն անդրադարձ է կատարել գյուղատնտեսության ոլորտում իրականացված, ինչպես նաև նախատեսվող ծրագրերին։ Նա մասնավորապես  շեշտադրել է դպրոցներին կից ֆերմաների հիմնման ծրագիրը, որը նպատակաուղղված է դպրոցականներին ագրարային պրակտիկ  գիտելիքների ուսուցանմանը և Գյուղատնտեսական տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտի («INTA») հետ համատեղ Շիրակի մարզում լեռնալանջային տարածքների մշակաբույսերի դիվերսիֆիկացման և նորագույն տեխնոլոգիաների հետազոտական ֆերմաների համար նախատեսվող ծրագիրը, որի շրջանակում հունիսի 25-ին ակնկալվում է արգենտինական առաքելության առաջին այցը Հայաստան։

 

Երկու երկրների պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ :

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել