Նախարարն այցելել է CARD հիմնադրամ

2018-05-29

card0ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու փոխնախարար  Արմեն Հարությունյանը այսօր  այցելել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ:

 

Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման խթանման, տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցունակ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման և սպասարկման ոլորտներում սննդի որակի և անվտանգության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և անասնապահության պրակտիկայի բարելավմանն ուղղված հարցեր։

 

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը հանգամանալից ներկայացրել է  հիմնադրամի կառուցվածքը և ծրագրերը, որոնք միտված են նվազեցնել գյուղական տարածքներում աղքատությունը` մշակելով ավելացված արժեքով արտադրանքի շղթա, որտեղ ինտեգրվում են կայունության չորս ոլորտներ` տնտեսական, ֆինանսական, տեխնիկական և սոցիալական:

 

Նախարարը նաև շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ:

 

                          
                          ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
                           և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել