Կաթի մթերման գնի նվազեցում չի կատարվի. Կաթնամթերք արտադրողների միության հայտարարությունը

2018-05-14

nkarՎերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի մթերման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչն առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի  մոտ։

 

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ  առաջին փոխվարչապետը։ Ելնելով ներկա քաղաքական իրավիճակից` համերաշխության մթնոլորտում որոշվեց փոխզիջման գնալով հարցին տալ տրամաբանական լուծում։ Թեև այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կաթի գինն ավելի բարձր էր վճարվում, սակայն Կաթնամթերք արտադրողների միության անդամների կողմից երաշխավորվում է, որ մոտ ժամանակներում կաթի գնի նվազեցում չի կատարվի։

 

Գիտակցում ենք, որ այս քայլով նպաստում ենք գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկի կայունության ապահովմանը։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ

Դուստր Մարիաննա ՍՊԸ
Աշտարակ կաթ ընկերություն
Թամարա ՍՊԸ
Արզնի կաթ

Աղբյուրը՝ Կաթնամթերք արտադրողների միության նախագահի ֆեյսբուքյան էջ

Տպել