Ի գիտություն լրատվամիջոցների
2018-04-03
Ս.թ. ապրիլի 4-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն կստորագրեն «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը:
Ստորագրման արարողությունից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որին կհաջորդի ENPARD ԵՄ/ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակում ստեղծված Դոնորների համակարգման հարթակի կայքէջի շնորհանդեսը:
Միջոցառումը կմեկնարկի ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին