Ի գիտություն լրատվամիջոցների

2018-03-07

logo-MAՄարտի 8-ին`ժամը 13:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը  ՕքսԵՋեն հիմնադրամի և Գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ իրականացնում են արդեն ավանդական դարձած «ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԿԻՆ ՀԵՐՈՍ» մրցանակաբաշխությունը:

 

Մրցանակի են արժանանալու 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ արձանագրած կանայք՝ Հայաստանի բոլոր մարզերից:

 

Միջոցառումը այս տարի կրում է «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը:  Միջոցառման նպատակն է խրախուսել այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության ոլորտում՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը:                                                         

 

 Մրցանակաբաշխության օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ :

                                                                                                                                                                                                                  

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել