Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը ու Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը կհամագործակցեն

2018-03-02

03Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և այլ պատասխանատուներ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հանդիպում են ունեցել Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են Արագածոտնի մարզում իրականացվող ծրագրերը, քննարկել համագործակցության հնարավոր ուղիները: Հիմնադրամի խորհրդատվական ծառայությունների տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանն առաջարկել է  ընդլայնել փոխգործակցությունը հիմնադրամի կողմից տրամադրվող խորհրդատվական ծառայությունների ուղղությամբ, ինչպես նաև ծրագրերի իրականացման ժամանակ օգտագործել միմյանց ռեսուրսները:

 

ՎՎՀ տնտեսական ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանն իր հերթին կարևորել է նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը, ինչպես նաև առաջարկել  հիմնադրամին աջակցություն ցուցաբերել` տրամադրելով տեղական արժեշղթաների վերլուծության մեթոդները, ՎՎՀ կողմից իրականացված շուկայի վերլուծության մոտեցումները, ինչպես նաև ներկայացնել Տեղական արժեշղթաների ծրագրերի իրականացման ժամանակ արձանագրած հաջողությունները ու քաղած դասերը:

 

Այնուհետև հանդիպման մասնակիցներն այցելել են Ցամաքասար համայնք, որտեղ ծանոթացել են «Աստղ կաթ» պանրի արտադրության կոոպերատիվի գործունեությանը: Հանդիպումը շարունակվել է Հիմնադրամի Աշտարակ քաղաքի գրասենյակում:

 

Ընդգծելով հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերի կարևորությունը` կողմերը պայմանավորվել են այլ մարզերում ևս կազմակերպել նման հանդիպումներ: 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել