Հայկական գինիները ներկայացված են Մոսկվայում անցկացվող ՊրոդԷքսպո 25-րդ միջազգային ցուցահանդեսին

2018-02-05

5Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 13 գինեգործական ընկերություններ մասնակցում են փետրվարի 5-ից 9-ը Մոսկվայում անցկացվող սննդամթերքի, ըմպելիքների (ներառյալ ալկոհոլային խմիչքները) և դրանց հումքի ՊրոդԷքսպո 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային այս ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացնում արդեն երկրորդ անգամ:

 

Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. Գինու նվիրական երկիր Հայաստանն իր արտադրանքով բավականին մեծ պահանջարկ է վայելում ՌԴ շուկայում, որը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ առանձնահատուկ գինիների՝ Հիմնադրամը ընկերությունների հետ համատեղ նպատակ ունի առավել ամրապնդել և ընդլայնել իր դիրքերը ռուսաստանյան շուկայում: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար:Հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն ու այցելուների հոսքը բավականին մեծ է:

 

 Դրական և հեռանկարային գնահատելով ցուցահանդեսի մեկնարկը՝ գինեգործական ընկերություններն ակնկալում են համագործակցության նոր առաջարկներ և շահութաբեր պայմանագրեր:

 

 Նախատեսված է գինու գնորդների, դիստրիբյուտորական ցանցերի ներկայացուցիչների այցելություն հայկական տաղավար:

 

 Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 2200 ընկերություններ ավելի քան 62 երկրներից: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 70.000 այցելու:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել