ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2018-01-16
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տարեկան առավելագույնը մինչև 12 % տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 %: Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ 1.0 մլրդ դրամ:
Ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները ՝
«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ
«Ամերիաբանկ» ՓԲԸ,
«Արարատբանկ» ԲԲԸ,
«Արդշինբանկ» ՓԲԸ,
«Արմսվիսբանկ» ՓԲԸ,
«Ինեկոբանկ» ՓԲԸ,
«Կոնվերս բանկ» ՓԲԸ,
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,
«Էվոկաբանկ» ՓԲԸ,
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ,
«Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
(նախկին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ),
«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ բերքի գնման պայմանագրերի կնքումը և աշխատել վերը նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին