ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերը

2018-01-19

 19Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  եղել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում և հանդիպում է ունեցել  համալսարանի նախագահ Դր. Էրիկ Վոյլիթի  հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային մագիստրոսական ուսուցման շրջանակում համագործակցության ակտիվացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերը:

 

 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում Թրիսդորֆի գյուղատնտեսական կրթական հաստատությունների և Վայհենշտեֆանի-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին: Կողմերը համակարծիք էին, որ գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասնելու համար առաջնային է երիտասարդ մասնագետների պատրաստումը: 

 

Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է նաև Թրիսդորֆի տարածքի առանձին կրթական հաստատությունների գործունեությանը,  այդ թվում`  կրթական կենտրոնի կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին ու առանձնահատկություններին,  գյուղատնտեսների վերապատրաստման գործընթացին:

             

 

                                                                                        

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել