ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

2018-01-17

naxararՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, որն այս տարի անցկացվում է  «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն, պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո:

 

 Այցի ընթացքում հունվարի 20-ին նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև ԳԴՀ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան` ՀՀ ագրարային բնագավառի մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը քննարկելու նպատակով:

 

Նախատեսվում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությունը «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը:

    

 

                       

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել