Հայտարարություն հակակարկտային ցանցերի ներդրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնելու մասին

2018-01-19

1Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստում N 37 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի «Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը:  

 

Ծրագրին մասնակցել ցանկացող, հակակարկտային համակարգեր ներդնող այն մասնագիտացված կազմակերպությունները, որոնք բավարարում են Ծրագրի 32-րդ կետի 2) ենթակետով սահմանված պայմաններին, կարող են հայտ ներկայացնել Նախարարություն:

 

Ստացված հայտերի հիման վրա մասնագիտացված կազմակերպությունների ցանկը, նաև վերջիններիս գործունեության և կատարած աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվությունը (առկայության դեպքում) կտեղադրվեն Կայքում:

 

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն միայն այն տնտեսա­վարողներին (վարկառուներին) տրամադրված վարկերը, որոնց հողատարածքներում հակակարկտային ցանցերի ներդրումն իրականացվում է վերը նշված ցանկում առկա մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

 

Տպել