Հայտարարություն` ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքների իրականացման հայտեր ներկայացնելու մասին
2018-01-18
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունները, որոնք կկատարեն ծրագրի պահանջներին համապատասխան այգեհիմնման, կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրման (մոնտաժման) աշխատանքներ, շահառուներին առնվազն մեկ տարի կմատուցեն անվճար խորհրդատվություն կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի օգտագործման և սպասարկման ուղղությամբ, կիրականացնեն դրանց երաշխիքային սպասարկում` առնվազն մեկ տարի ժամկետով, կարող են հայտ ներկայացնել Նախարարություն:
Ստացված հայտերի հիման վրա մասնագիտացված կազմակերպությունների ցանկը, նաև վերջիններիս գործունեության և կատարած աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվությունը (առկայության դեպքում) կտեղադրվի Կայքում:
Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն միայն այն տնտեսավարողներին (վարկառուներին) տրամադրված վարկերը, որոնց հողատարածքներում ինտենսիվ այգիները կհիմնվեն վերը նշված ցանկում առկա մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն