Գյուղոլորտի նոր ծրագրերի առաջին արդյունքներն ու սպասելիքները

2018-01-29

logo-MAՄթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով 2017 թվականին մեկնարկեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերամշակող  ընկերություններին  տրամադրվում էր 3% տոկոսադրույքով մինչև 150 մլն դրամ  վարկ՝    1 տարի մարման ժամկետով:  

Վարկը տրամադրվում էր վերամշակողին, սակայն գումարը փաստացի ստանում էր  գյուղացիական տնտեսությունը, որի բերքը կնքված պայմանագրի համաձայն մթերել էր  տվյալ կազմակերպությունը:

 

2018 թվականին ընկերությունները նույն ծրագրի շրջանակում  արդեն կարող են ստանալ մինչև 1 մլրդ դրամ: Վարկի տրամադրման պայմաններն անփոփոխ են:

 

Ծրագրից օգտվողներից մեկը  «Արմենիա Վայն» ընկերությունն է: Հաջողված քայլի  մասին է պատմում «Արմենիա Վայն»-ի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը :

 

Առավել մանրամասն՝  տեսանյութում

 

 

 

Նախորդ տարի հաջողությամբ մեկնարկեց նաև  «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տնտեսություններին տրամադրվում են  5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին  և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր՝ 5 տարի մարման ժամկետով:  Վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն, իսկ առավելագույնը՝ 10 մլն դրամ է:

 

Ծրագրի հարյուրավոր շահառուներից մեկը Կոտայքի մարզում բնակվող ֆերմեր Էդիկ Բաբախանյանն է, ով,  ստանալով 3 մլն դրամ վարկ,  ընդլայնել է տնտեսությունը:

 

Առավել մանրամասն՝  տեսանյութում

 

 

 

2017 թվականին մեկնարկեց  նաև  «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի  շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների  տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ,  սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

 

Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

 

Ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունը գերհզոր տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:

 

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 


 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել