ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Տաշքենդ
2017-12-12
 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաշքենդ:

Այցի նպատակն է քննարկել 2017 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի և Ուզբեկստանի վարչապետերի միջև Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես ինտենսիվ այգեգործության, խաղողագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման, կոնյակագործության և գինեգործության, գյուղտեխնիկայի ոլորտներում համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Նախատեսված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը մի շարք ագրովերամշակող ընկերություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին