Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 23-ից կգործեն ամենօրյա ռեժիմով
2017-12-21
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործեն ամենօրյա ռեժիմով:
Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման և մաքրման աշխատանքների իրականացման հարցում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին