ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

2017-11-16

azgayin joxovԱզգային  ժողովի մեծարգո նախագահ,

 

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

 

Գյուղացիական տնտեսությունների եկամուտների  բարձրացում, սոցիալական հարցեր լուծող գյուղատնտեսությունից անցում արդյունաբերական, եկամտաբեր, գրավիչ, մրցունակ գյուղատնտեսության, ներմուծման փոխարինում տեղական արտադրությամբ, պարենային անվտանգության ցուցանիշների աճ, սրանք են այն գերակա նպատակները, որոնց հասնելու համար մշակել ենք  նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կմեկնարկեն 2018 թվականին:

 

Իսկ հիմա նշեմ այն թիրախները, որոնք  մեր կարծիքով առաջնային են արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար՝

 

1.      Գյուղտեխնիկայի թարմացում,

 

2.      Ջրային սակավ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում՝ այլընտրանքային լուծումների միջոցով

 

3.      Ինտենսիվ գյուղատնտեսության խրախուսում,

 

4.      Ապահովագրական համակարգի ներդրում,

 

5.      Արտադրող-վերամշակող- արտահանող  շղթայի զարգացում:

 

6.      Օրենսդրական դաշտի կարգավորում,

 

7.      Ֆերմերների  կրթական համակարգի արդիականացման միջոցով մասնագետների պատրաստում և վերապատրաստում և այլն:

 

Այդ նպատակով մշակել ենք հետևյալ ծրագրերը՝

 

1.      Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության 2%-ով  լիզինգի պետական աջակցության ծրագիրը,

 

2.      Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնում՝ փոքր ու միջին ձեռնարկություններին բարձրակարգ և մատչելի ծառայության մատուցման նպատակով,

 

3.      Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար 2%-ով վարկերի տրամադրում,

 

4.      Ձկնաբուծության ոլորտում կիսափակ համակարգի փորձնական ծրագրի իրականացում,

 

5.      Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների հիմնման համար 5% վարկերի տրամադրում ,

 

6.      Գյուղատնտեսությունը առավել ապահով դարձնելու նպատակով կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար 2%-ով վարկերի տրամադրում

 

7.      Ապահովագրական համակարգի փորձնական ներդրում,

 

8.      Նաև կցանկանայի ընդգծել ԱԻՆ-ի կողմից հակակարկտային հրթիռային համակարգի  ներդրումը, որը թույլ կտա համակարգված կերպով պայքարել կարկտահարության դեմ,

 

9.      Փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների զարգացման նպատակով կտրամադրվեն  3 և 5 % -ով 3-10 մլն դրամի հասնող վարկեր ,

 

10.  Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին կտրամադրվեն 3%-ով վարկեր,

 

11.  Օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ բազմաթիվ նախաձեռնություններ,

 

12.  Սպանդանոցային մորթի փուլային անցում  և սպանդանոցների կառուցումը  խթանող քայլերի իրականացում,

 

13.  Անասնաբուժության ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում՝ համայնքային անասնաբույժի  փորձի  ներդրում,

 

14.  Բնակչության առողջության համար անվտանգ սննդամթերքի արտադրության ապահովման համար գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի իրականացում,

 

15.  Անասնաբուժասանիտարական  և բուսասանիտարական  ծառայությունների մատուցում,

 

16.  Հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացում,

 

17.  Խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման պետական աջակցություն  և այլ ծրագրեր:

 

Նշված ծրագրերը իրականացվելու են ինչպես  պետական բյուջեի , այնպես էլ՝  միջազգային կառույցների ֆինանսավորմամբ: Ընդգծենք, որ Գյուղատնտեսության ոլորտին պետական բյուջեից  տրամադրվող  հատկացումների ծավալը աճել է 58 տոկոսով՝ 6,9 միլիարդից  հասնելով  10.9 միլիարդ դրամի : Բացի այս ծարգրերից նախարարությունն իրականացնում է այլ ծրագրեր և նախաձեռնություններ ևս, որոնց վերաբերյալ  կտրամադրենք համապարփակ տեղեկատվություն:

 

Մենք համոզված ենք, որ վերոնշյալ ծրագրերի շնորհիվ  տարեց տարի կզարգանա գյուղատնտեսությունը և մենք կունենանք ավելի արդյունավետ ու եկամտաբեր գյուղացիական տնտեսություններ և պարենային անվտանգության ապահովման բարձր ցուցանիշ:

 

Շնորհակալություն եմ հայտնում մեր կողմից նախաձեռնած ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 
 

Տպել