Ի գիտություն լրատվամիջոցների

2017-11-22

foundՍ.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին,  «ԴաբլԹրի բայ Հիլթըն» հյուրանոցի «ՄԻԼԱՆՈ» դահլիճում (ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող. 4/2)  կմեկնարկի  «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովը:

 

Համաժողվի շրջանակում նախատեսվում է  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ճեպազրույցը:    

 

Համաժողովի  մանրամասներին կարող եք ծանոթանալ www.vwfa.am կայքում:

 

Համաժողովի նպատակը

 

Հայաստանի համար այս կարևոր համաժողովը յուրահատուկ հարթակ է աշխարհի տարբեր երկրներից հրավիրված լավագույն մասնագետների հետ համատեղ քննարկելու գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը՝ նպատակային առաջարկություններ ներկայացնելով  Հայաստանի համար:

 

Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը գինեգործության ու խաղողագործության ոլորտում, նպաստել ոլորտի մասնագետների միջև փորձի և գիտելիքների փոխանակմանը:

 

 Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաքելությունը

 

 Հիմնադրամի գլխավոր առաքելությունն է խթանել Հայաստանում խաղողագործության զարգացումը` որպես գինու արտադրության որակի գրավական, բարձրացնել Հայաստանի վարկանիշը և մրցունակությունը միջազգային ասպարեզում որպես գինեգործական երկիր՝ նպատակ ունենալով հասնել  «Հայկական գինիներ» ապրանքանիշի ստեղծմանն ու առաջմղմանը՝ որպես առաջնահերթություն դիտարկելով գինու սպառման և արտահանման ծավալների ավելացումը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել