Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

2017-10-13

1Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:

«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը:

2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն:

 

 

Տպել