Ի գիտություն լրատվամիջոցների
2017-10-05
Ս.թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի գինու ակադեմիայում (հասցե՝ Տերյան 74) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արենի» գինու փառատոնին ընդառաջ, որից հետո կկայանա հայկական գինեգործական 21 ընկերությունների՝ ավելի քան 100 տեսակի գինիների համտես-մրցույթ:
Թեմա՝ ««Արենի» փառատոնի դերն ու նշանակությունը գինու տուրիզմի զարգացման և հայկական գինիների ճանաչելիության բարձրացման հարցում»:
Ասուլիսի բանախոսներն են Արենի փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և ICARE հիմնադրամի տնօրեն Վարդան Ուռուտյանը:
Համտես-մրցույթի ընթացքում հայկական գինիները կգնահատեն գինու միջազգային առաջատար փորձագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին