ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2017-09-19
2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել  «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրից օգտվելու 16 նախնական հայտ՝  1606.0 մլն դրամ գումարի չափով:
  
2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝
«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,
        
«Ամերիաբանկ» ՓԲԸ,
      
 «Արարատբանկ» ԲԲԸ,
      
  «Արդշինբանկ» ՓԲԸ,
      
  «Արմսվիսբանկ» ՓԲԸ,
       
 «Ինեկոբանկ» ՓԲԸ,
      
  «Կոնվերս բանկ» ՓԲԸ,
      
  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,
  
   «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,
   
   «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ,
     
  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,
      
  «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ,
       
  «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ,
     
  «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:
Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել բերքի գնման պայմանագրեր` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պայմանագրի օրինակելի ձևի և աշխատել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս: Տրամադրվող վարկի առավելագույն չափը կազմում է 150.0 մլն դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին