Հայտարարություն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարների,հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, խորհրդատուների հաստիքների համար բաց մրցույթ անցկացնելու վերաբերյալ

2017-09-27

logo-MAԳյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար:

Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները:  

 

Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,  համապատասխան որակավորում ունենալու մասին  փաստաթուղթ, ինչպես նաև ցանկության դեպքում այլ տեղեկատվություն:

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել  Հիմնադրամ՝ ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 2, 4-րդ հարկ հասցեով (անձամբ, փոստով կամ էլ.փոստով՝ info@arspiu.com):

Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն են՝   

 

        1. Մարզային  կառույցների ղեկավարների բաց մրցույթի համար՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ժամը 15:00-ն,

        2. մարզային կառույցի հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցի խորհրդատուների համար՝ մինչեւ  2017 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 15:00-ն:

 

 Մրցույթների անցկացման փաստաթղթային փուլերին դիմումատուների ներկայությունն անհրաժեշտ չէ : Փաստաթղթային փուլերը կանցկացվեն

 

      1. Մարզային  կառույցների ղեկավարների համար՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին,
      2. մարզային կառույցի խորհրդատուներ համար՝ 2017 թվականի հոկտեմբերի 17-ին և 18-ին,
      3. մարզային կառույցի հաշվետար օգնականների և տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների համար՝ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին:  

 

          Հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարների, հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցի խորհրդատուների պաշտոնի նկարագիրը և որակավորման պահանջները, ինչպես նաև մրցույթի մասնակցության դիմումի ձևը, ներկայացված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության www.minagro.am կայքում:

 

Հետաքրքրված անձինք հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են դիմել ներկայացված հասցեով՝ տեղական ժամանակով  09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

 

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով

 

         1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

         2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ.

         3) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

         4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

         5) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

  

 Դիմումի ձև

Պաշտոնների նկարագրերը  և որակավորման պահանջները

 

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ

Գործադիր տնօրեն

պրն. Գեղամ Գևորգյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 2, 4-րդ հարկ,

Հեռ` (37410) 29 73 08,

Բջջային՝ (37477) 43-00-00,

Էլ. փոստ: info@arspiu.com

Տպել