Ի գիտություն լրատվամիջոցների
2017-09-13
Ս.թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, Անգլիական այգում (Իտալիայի 1, ք. Երևան), տեղի կունենա Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը:
Ասուլիսի բանախոսներն են՝
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյան,
«Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյան,
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյան,
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյան,
ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Մաթևոսյան,
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) Դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբեր,
ԱԶԳ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյան:
Բանախոսները կներկայացնեն փառատոնի անցկացման առանձնահատկություններն ու մանրամասները:
Անդրադարձ կկատարվի նաև կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման գործում բերքի փառատոնի ունեցած ներդրման կարևորությանը, անցած տարիների ձեռքբերումներին:
«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն» այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ՝ գյուղատնտեսական արտադրանքի, ավանդական մշակույթի և բերքի տոնի շուրջ Երևանում համախմբելով ավելի քան 12 000 այցելուի:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին , Անգլիական այգում (Իտալիայի 1, ք. Երևան):
Փառատոնի կազմակերպիչն է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Մուտքն ազատ է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին