Իգնատի Առաքելյանը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի ցուցադրական տաղավարի բացմանը
2017-09-12
 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է  Մոսկվա`  մասնակցելու Եվրոպայում խոշորագույնը համարվող ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում «Հայաստանի Հանրապետության» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացման արարողությանը:

Միջոցառման կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական գոտու ձեռնարկատերերի միության «Եվրասիական գործարարների միությունը» (ЕАДС), որի առևտրա-ցուցադրական հարթակը միավորում է Ռուսաստանի Դաշնության 85 շրջանների և 45 գործընկեր-երկրների սննդամթերք և պարենային ապրանքներ արտադրողներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին