Ի գիտություն լրատվամիջոցների
2017-08-10
Ս.թ. օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը:
Մասնավորապես, անդրադարձ կկատարվի գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացմանը, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ընթացքին, ինչպես նաև օրգանական պարարտանյութի խթանմանն առնչվող հարցերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին