Հայտարարություն օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին

2017-07-27

logo-MAՆերմուծվող պարարտանյութը տեղական արտադրության օրգանական, օրգանահանքային, կենսաբանական ավելի բարձրորակ պարարտանյութով փոխարինելու նպատակով նախատեսվում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է ներկայացնել առաջարկ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների վերաբերյալ.

 

1)   գործունեության իրականացման վայրը: Արտադրանքը պետք է նախատեսված լինի առնվազն 20000 հա հողատարածքի մշակության համար,

2)  տնտեսական հիմնավորումը և արդյունավետությունը, ֆինանսական հաշվարկները և 5 տարվա կտրվածքով կանխատեսումը, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,

3)  մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը և կազմը,

4)  արտադրվող պարարտանյութի տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ արտադրանքի հետ,

5)  առաջարկի իրականացման նպատակով ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,

6)  անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը/կամ այլ աջակցության ձևաչափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը և շահութաբերության մակարդակը, ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,

7)  առաջարկվող արտադրանքի սերտիֆիկացման և դրա փորձարկման վերաբերյալ տվյալները:

Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն առաջարկներին, որոնք ապահովում են.

1)   ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և պարունակում են ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,

2)  մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,

3)  արտադրանքի առավել մեծ արդյունավետություն,

4)  արտադրանքի նվազագույն գին,

5)  առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:

 

Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի օգոստոսի 24-ը` ժամը 18:00-ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ agro@minagro.am էլեկտրոնային փոստի հասցեով) ներկայացնել առաջարկ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել