Ի գիտություն լրատվամիջոցների
2017-07-25
Ս.թ. հուլիսի 26-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառի վերաբացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների մթերման և արտահանման ընթացիկ արդյունքներին և մեկնարկող ծրագրերին:
Նախատեսվում է նաև Էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն «Սուրեն-Անի» ՍՊԸ-ի (տնօրեն` Սուրեն Գալստյան) և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (գործադիր տնօրենի տեղակալ` Հրաչ Դարբինյան) միջև: Կողմերի համագործակցությունը նպատակ ունի աջակցել անհատ ձեռնարկատերերին և առևտրային իրավաբանական անձանց արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին