Վերամշակող ընկերությունները մարել են 1422,8 մլն դրամի պարտք

2017-06-01

logo-MA2017 թվականի  հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237,6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ:

 

 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 1660,4 մլն դրամի գումարի չափով  չկատարված պարտավորություն են ունեցել  թվով 20  վերամշակող ընկերություններ:

 

Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել