ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Բելառուսի Հանրապետություն

2017-06-05

IAՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ՝ մասնակցելու «Բելագրո-2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների կազմակերպություններ:

 

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն գյուղատնտեսական մեքենաշինության, անասնաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ագրարային գիտության առաջատար նվաճումներն արտացոլող նմուշներ:

 

Այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի  նախարար Լեոնիդ Զայացի հետ, կքննարկվեն գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կնախանշվեն հետագա փոխշահավետ համագործակցության կոնկրետ ուղղություններ:

 

Նախատեսվում են նաև հանդիպումներ բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների հետ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել