ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության պատվիրակությանը

2017-05-31

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է  «Մեկ առողջություն բրուցելոզի հսկողության ծրագիր Հայաստանում» AM-4 ծրագրի փորձագետներ Մարկո դե Նարդիին  և Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանում բրուցելոզի նկատմամբ կայուն համաճարակային իրավիճակի ապահովումը բնակչության և կենդանիների շրջանում:

 

Կողմերը քննարկել են ծրագրի շարունակականությանն ու  իրականացման ընթացքին առնչվող հարցեր:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կենդանիների հաշվառման և համարակալման, համաճարակաբանական հսկողությանը և այլ հարցերի:

 

Նախարարը նշել է, որ նախարարությունը պատրաստ է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել, որպեսզի  իրականություն դառնան նախանշված բոլոր ծրագրերը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել