Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը
2017-04-07
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող ընկերություններ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն:
Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:
2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները, իսկ մնացած 14 ընկերությունների չկատարված պարտավորությունները կազմում են 452.5 մլն դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին