Հայտարարություն գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար
2017-04-07
 Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բաձրացման նպատակով նախատեսվում է հավաքագրել գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ:
Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բաձրացման նպատակով նախատեսվում է հավաքագրել գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ:
Գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով պետության կողմից նախատեսվում է տրամադրել մինչև 700 մլն ՀՀ դրամ:
Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել առաջարկ (այսուհետ՝ Առաջարկ):
 Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների (այսուհետ՝ Առաջարկի չափանիշներ) վերաբերյալ.
•    իրականացման վայրը, վայրի ընտրության հիմնավորումը և չափանիշները: Գյուղատնտեսական տեխնիկան պետք է շահագործվի առնվազն 2000 հա հողատարածքի մշակության համար,
•    տնտեսական հիմնավորումը, ֆինանսական հաշվարկները, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,
•    մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը, կազմը և ծագման աղբյուրը,
•    տնտեսական արդյունավետությունը և ֆինանսական 5 տարվա կտրվածքով կանխատեսումը,
•    գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ ծառայությունների հետ,
•    Առաջարկի իրականացման հետ կապված տվյալ տարածքում ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,
•    անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը, ներդրված միջոցների շահութաբերության մակարդակը և ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,
անհրաժեշտ տեխնիկայի ցանկը և կանխատեսվող գները ՀՀ դրամով, գները հիմնավորող փաստաթղթերը՝ հաշվի առնելով Առաջարկի ներկայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքը: 
Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ Առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն Առաջարկներին, որոնք ապահովելու են.
•    ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ, 
•    մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,
•    Առաջարկի առավել մեծ տարածքում իրականացում, 
•    գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների նվազագույն գին,
•    Առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն: 
Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի ապրիլի 27-ը, ժամը` 18:00 – ն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ էլեկտրոնային փոստի՝ agro@minagro.am հասցեով) ներկայացնել Առաջարկ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
						 
  
  
  
  
  
   
				 
 