KFW բանկի հետ քննարկվել են ոռոգման համակարգի արդիականացման խնդիրները

2017-03-21

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է KFW  բանկի համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշի գլխավորած  պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև բանկի գլխավոր ինժեներ Թոմաս Վոլֆը, KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը:

 

Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի  Առաքելյանը բարձր է գնահատել Հայաստանում KFW բանկի ծավալած գործունեությունը և օժանդակության ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում:  

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես  ոռոգման համակարգի  արդիականացման ու կատարելագործման ծրագրերի շրջանակում:

 

Անդրադարձ է կատարվել նաև Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի  իրականացմանը, որի շահագործումը հնարավորություն կտա ավելացնել ոռոգելի հողատարածքները:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել