Վերամշակող ընկերությունները մարել են 740.4 մլն դրամ պարտք

2017-03-14

no_pic52017 թվականի փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ  վճարել են պարտքերը:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:

 

2017 թվականի փետրվարի 8-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց  չկատարված պարտավորություններ են ունեցել  22 վերամշակող ընկերություններ` 1486.5 մլն դրամ ընդհանուր գումարի չափով:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել