Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության հնարավոր ուղիները

2017-03-13

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային տնօրեն Նադյա Պետկովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները և նախանշել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 

Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս մշակման փուլում եմ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստակամություն է հայտնել վարկային ռեսուրսներ տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում խոշոր տնտեսավարողներին:

 

Նադյա Պետկովան նշել է, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել