Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական համագործակցության ընդլայնմանը

2017-03-21

 1Գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական համագործակցության շրջանակներում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարութունում ստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր  կանադական Լայվստոք գենետիկ միավորման,  խոզաբուծական միավորման,  Փորք Ինթերնեշնլ,  անասնակերի և արոտավայրերի միավորման և Հայաստանում ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քուրը և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանը: 

 

Հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի և Կանադայի միջև  գյուղոլորտում փոխշահավետ համագործակցությունը, մասնավորապես անասնաբուծության և բուսաբուծության ճյուղերում:

 

Կողմերը համաձայնել են խթանել փոխգործակցությունն անասնակերի և արոտավայրերի, կենդանիների գետետիկայի բարելավման, մսի և կանթամթերքի արտադրության և առևտրի բնագավառներում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել