Ի գիտություն կարտոֆիլագործների
2017-03-30
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2017 թվականի ապրիլի առաջին տասնօրյակում հրապարակելու է պարենային կարտոֆիլի գնման առաջարկ:
Բոլոր այն կարտոֆիլագործները, որոնք ունեն վաճառքի ենթակա կարտոֆիլ, կարող են հետևել www.gnumner.am կայքին և հայտարարության հրապարակումից հետո սահմանված կարգով ներկայացնել առաջարկներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին