Ի գիտություն լրատվամիջոցների
2017-03-24
Ս.թ. մարտի 25-ին ` ժամը 10:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը կստորագրեն հուշագիր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Ստորագրման արարողությունը տեղի կունենա «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում» (հասցե` Մհեր Մկրտչյան 5Ա):
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին