Իգնատի Առաքելյանը ներկա է գտնվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման նոր կենտրոնի բացմանը
2017-03-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունան սպասարկման նոր կենտրոնի բացմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի և ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, զրուցել արտահանում և ներմուծում իրականացնող տնտեսավարողների հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին