Հետադարձ կապ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց հետ
2016-11-04
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է հետադարձ կապ հաստատել, ներկայացնել նախարարին ուղղված հարցերն ու առաջարկությունները:
Բողոքների և դժգոհությունների դեպքում կարող եք դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Պետրոսյանին (հեռ. (+37411) 23-57-02, էլ.փոստ` ashot.petrosyan@minagro.am), նախարարի օգնականներ Միխայիլ Մոշչենոկին (հեռ. (+37411) 54-25-03, էլ.փոստ` mmoshchenok@minagro.am) և Նարե Քարամյանին (հեռ. (+37411) 52-46-41, էլ.փոստ` nare.karamyan@minagro.am):
Տեղեկացնում ենք նաև, որ գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված օպերատիվ խորհրդատվություն տրամադրելու նպատակով նախարարության աշխատակազմում գործում է «Թեժ գիծ» ծառայություն հետևյալ հեռախոսահամարով` 055 541 968: Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև նախարարության պաշտոնական կայքէջի «առցանց խորհրդատվություն» բաժնի միջոցով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին