Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին

2016-11-11

snundՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին:

 

Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական:

 Շնորհավորելով  Իշխան Կարապետյանին  ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` նախարարը նշել է, որ  նա պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է,  քաջատեղյակ է ոլորտին և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:

 

«Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաև պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում:  Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության և քննադատության առանցքում է,  և  ես լիահույս եմ, որ  նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա  բարելավել և զարգացնել  Ծառայության աշխատանքների որակը` հասնելով  առավել տպավորիչ արդյունքների և նոր հաջողությունների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

 

ՍԱՊԾ նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանն իր խոսքում  շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին և նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ  ողջ թիմը կներդնի առավելագույն ջանքեր` առկա խնդիրների արդյունավետ լուծման և համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար:

 

Արմեն Հայրապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  աշխատակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել Ծառայության նորանշանակ պետին:

 

   

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

                                                                                                                                      

 

Տպել