Տեղեկատվություն խաղողի մթերումների գործընթացի վերաբերյալ

2016-09-27

no_pic5Վերամշակող ընկերությունները սկսել են ընթացիկ տարվա խաղողի բերքի մթերումների գործընթացը: Ընդհանուր առմամբ 2016 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ մթերվել է 47993.5 տոննա խաղող: Մասնավորապես՝

 

1. ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում և «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն:

 

2.  ՀՀ Արմավիրի մարզում խաղողի մթերումները սկսել են «Ալվան», «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ները՝ Արմավիրի մթերման կետերում, «Տիեռաս դե Արմենիա» և «ՄԱՊ» ՓԲԸ-ները, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում և «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում:

 

3.   ՀՀ Արագածոտնի մարզում մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան» և «Հայասի գրուպ» ՍՊԸ-ները:

 

4.   ՀՀ Կոտայքի մարզում խաղողի մթերումները սկսել են «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն` Քանաքեռավանի մթերման կետում:

 

5.  ՀՀ Տավուշի մարզում խաղողի մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն` Բերդի մթերման կետում և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել