Սյունիքում կազմակերպվել է «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն

2016-09-09

no_pic5Համաձայն ՀՀ  գյուղատնտեսության նախարարության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական  պաշտպանության  ոլորտներին առնչվող 2016 թվականի հիմնական միջոցառումների պլանի` ս.թ. սեպտեմբերի 7-8-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում անց է կացվել «Անտառային հրդեհների կանխարգելում և օջախների վերացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:           

                  

Ուսումնավարժության մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Կոտայքի մարզպետարանի, ՀՀարտակարգ իրավիճակների նախարարության  մարզային փրկարար վարչության,  ՀՀ ոստիկանության մարզային վարչության Գորիսի բաժնի ներկայացուցիչներ, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը,   և մի շարք անտառամերձ համայնքների ղեկավարներ:

 

Ուսումնավարժության նպատակն էր ուսումնասիրել մարզային կազմակերպությունների և համայնքների ղեկավար կազմի հմտություններն ու ունակություններն անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման  գործում,ինչպես նաև ստուգել մարզի փրկարարական  վարչության  և անտառտնտեսությունների կողմից հաստատված «Անտառների հակահրդեհային  պահպանության միջոցառումներ» ծրագրի համապատասխանությունը ստեղծված իրավիճակին:

 

Իրենց ելույթներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները նշեցին,որ անտառային  հրդեհների առաջացման հիմնական պատճառը համայնքային հողերի  բուսածածկի  մնացորդների  հրկիզումն է: Առաջարկվեց, որպեսզի համայնքների ղեկավարները  բուսածածկույթի մնացորդների հրկիզումները  բացառելու նպատակով անտառամերձ համայնքների բնակչության  շրջանում  բացատրական աշխատանքներ կատարեն,ինչպես նաև նրանց տեղեկացնեն ՀՀօրենսդրությամբ սահմնաված կարգով պատասխանատվության ենթարկվելու  մասին: Առաջարկվեց դպրոցներում ներդնել իրազեկման ծրագիր,իսկ հրդեհավտանգ ամիսներին անտառամերձ համայնքների կողմից իրականցնել հերթապահություն:

 

Քննարկումների  ավարտից հետ մասնակիցները մեկնեցին անտառամերձ տարածք, որտեղ ստեղծվեց արհեստական հրդեհ և իրականացվեց շիջում նախ`«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների,ապա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի  մարզային փրկարարական վարչության  Գորիսի հրշեջ  փրկարարական  ջոկատի հրշեջների  կողմից:

Տպել