Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

2016-08-04

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը նախագահում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում խաղողագործության զարգացմանը, հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանը:

 

Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը,  հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհավորել է ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու կապակցությամբ:

 

«Խաղողագործությունը և գինեգործությունը ավանդաբար Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են, որոնց հետագա զարգացման համար անհրաժեշտ էր ստեղծել այս հիմնադրամը: Վստահ եմ, որ խորհրդի գործունեությունը կլինի ակտիվ և արդյունավետ և կնպաստի մեր երկրում այս երկու ոլորտների կայուն առաջընթացին և գինեգործական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Հիﬓադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության հունիսի 23-ի որոշմամբ, կազմում ընդգրկված են 7 անդամ պետական կառավարման մարմիններից և 6 ներկայացուցիչ մասնավոր հատվածից:

 

Նիստի ընթացքում միաձայն քվեարկությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն է ընտրվել Մերի Ղևոնդյանը:

 

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հանձնարարել է խորհրդի անդամներին մշակել Գինեգործության և խաղողագործության զարգացման 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիր:

 

 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել