ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն

2016-08-26

DSC_3016Ս․թ․ օգոստոսի 21-ին տեղի է ունեցել գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն։


Այցի ընթացքում փոխնախարար Հարությունյանը հանդիպել է Լիտվայի գյուղատնտեսության նախարար Վիրգինիա Բալտրայտենեյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները։


Պատվիրակության անդամները ճանաչողական այցեր են կատարել Վիլնյուսի շրջանի մսամթերքի վերամշակման «Բիովելա» ընկերություն, Կլայպեդայի ձկան արտադրանքի աուկցիոն, Լիտվայի գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական ծառայության կենտրոն, ոլորտը համակարգող այլ հաստատություններ և ձեռնարկություններ։

 

Այցի ընթացքում հետագա երկկողմ համագործակցության շուրջ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

 

 

Տպել