Անտառային հրդեհների կանխարգելում

2016-08-01

no_pic5Համաձայն  ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող 2016 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն` 2016 թվականի հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով:

 
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Կոտայքի մարզպետարանի, մարզային փրկարար վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք անտառամերձ համայնքների ղեկավարներ:

 
Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ գործողությունները անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման կազմակերպման և հետևանքների վերացման ուղղությամբ:

 
Քննարկումների ընթացքում հատուկ շեշտվեց ազգաբնակչությանը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, հրդեհների պատճառած վնասների և դրանց հետևանքների վերաբերյալ իրազեկման աշխատանքների կազմակերպման հարցը:

 
Նախատեսվում են նմանատիպ միջոցառումներ անցկացնել նաև ՀՀ մի շարք այլ մարզերում:

 

Տպել