ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղարին

2016-07-26

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Դավիդե Սառնատարոյի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը կարևորել է հայ-իտալական համագործակցության բարձր մակարդակը` ընդծելով գյուղատնտեսության ոլորտում դրանք զարգացնելու և նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

 

«Հայաստանի անկախացումից ի վեր Իտալիայի Հանրապետության հետ հաստատվել են սերտ հարաբերություններ, մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում բազմաթիվ համատեղ հաջողված ներդրումային ծրագրեր են իրականացվել,  և  ես կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում նույնպես առկա են փոխշահավետ բիզնես-նախագծեր իրականացնելու լայն հնարավորություններ»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:

 

Իր հերթին Դավիդե Սառնատորեն նշել է, որ Հայաստանն իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, և հաշվի առնելով նաև ԵՏՄ-ին անդամակցության հանգամանքը` իրենք պատրաստ են քննարկել համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերը: Նա  հավելել  է, որ իտալացի գործարարների համար հատկապես հետաքրքրական կարող են լինել գինեգործության և պանրագործության ճյուղերը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն առավել առարկայական և հանգամալից կուսումնասիրի համագործակցության հնարավոր ուղղությունները, այնուհետև կազմակերպել բիզնես-ֆորում երկու երկրների գործարարների մասնակցությամբ, ինչին դրական է արձագանքել իտալական կողմը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել