ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության պատվիրակությանը
2016-07-12
Ս.թ. հուլիսի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների համատեղ  նվազեցման ծրագրի (DTRA) տնօրեն, դոկտոր Էլիզաբեթ Ջորջի գլխավորած պատվիրակությանը: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող ծրագրերը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին