ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2016-06-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:
Միևնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ազգաբնակչությանը խոտհնձի աշխատանքներն իրականացնելիս խստիվ պահպանել անվտանգության կանոնները` հիշեցնելով, որ արգելվում է անտառային տարածքներում
1/ Կրակ վառել
2/ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
3/ Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին