ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2016-06-24
Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է` պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ:
Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով:
Առաջարկում ենք արտահանողներին օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Սպայկա» ընկերություն` 010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 055 541 968 հեռախոսահամարներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին